Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2011

Համառոտ` ցողունային բջիջների մասին

Բանալի բառեր. ռեգեներատիվ բժշկություն, արյունաստեղծ, մեզենխիմային, սաղմնային ցողունայինբջիջներ

Դեռևս X դարի սկզբներին մեծն Ավիցեննան նշում էր, որ բժշկի գործիքներն են խոսքը, բույսը և դանակը: Այդպես դարեր ի վեր ձևավորվել են բուժման հիմնական մոտեցումները` բուսաբուժություն (բույս), հոգեբուժություն (խոսք) և վիրաբուժություն (դանակ):

 

Բժշկագիտության վերջին ձեռքբերումների շնորհիվ բուժման մոտեցումների շարքը համալրվել է ևս մեկով` բջջային տեխնոլոգիաներով, մասնավորապես, ցողունային բջիջների (ՑԲ) միջոցով տարբեր հիվանդությունների բուժման նոր եղանակներով: ՑԲ կիրառման շնորհիվ ստեղծվել է բժշկության նոր բնագավառ` վերականգնողական (ռեգեներատիվ) բժշկությունը: Եթե վիրաբուժության հիմքում ընկած է«ավելորդի հեռացումը», ապա դրան հակառակ վերականգնողական բժշկությունը գործում է «բացակայող բաղադրամասի լրացման» սկզբունքով: Վերջինս ներառում է էնդոգեն ՑԲ-ի ակտիվացման կամ բջջային բուժման (բջիջների փոխպատվաստման) եղանակով վնասված հյուսվածքի վերականգնումը, երիտասարդության երկարաձգումը և հիվանդների կյանքի որակի բարելավումը [2, 11]: 

 

ՑԲ անվանումն առաջարկել է ռուս հյուսվածաբան Ա. Մաքսիմովը, 1908 թ., նաև «Stammzelle» հասկացությունը, որը բնորոշվում է որպես լիմֆոցիտ, որպես բջիջ [1]: XX դարի 60-ականներին մի խումբ հետազոտողներ [2, 3] եկան այն եզրակացության, որ ճառագայթվածին առողջ սինգեն մկից ստացված ողնուղեղային բջիջների մահացու չափաբաժնի ներերակային ներմուծումը բերում է փայծաղում արյունաստեղծ, դիֆերենցված բջիջների գաղութների զարգացման: Հետագայում Ա. Ֆրիդենշտեյնը աշխատակիցների հետ ապացուցեց, որ ողնուղեղում, բացի արյունաստեղծ ՑԲ-ներից, կան նաև ստրոմալ ՑԲ-ներ, որոնք կուլտիվացման ժամանակ ձևավորում են ֆիբրոբլաստանման բջիջների գաղութներ: Նմանատիպ գաղութների պատվաստումը հանգեցնում է ոսկրային կամ ճարպային հյուսվածքի ձևավորման [4, 7]:

 

1981-ին ամերիկացի կենսաբան Մարտին Էվանսը մկների բլաստոցիստերից առաջին անգամ չդիֆերենցված ՑԲ-ի պլյուրիպոտենտ հոսքագծեր անջատեց: 1988-ին Դ. Թոմսոնը և Դ. Գերհարդն անջատեցին սաղմնային ՑԲ-ի «անմահ» հոսքագծեր: Այդ հայտնագործությունը «Գիտություն» («Science») ամսագիրը ներկայացրեց որպես մի իրադարձություն, որը հավասարազոր է մարդկության մեծ նվաճումների` երկշղթա ԴՆԹ-ի կամ մարդու գենոմի ծածկագրի հայտնաբերմանը և 1999 թվականն անվանեց

«ցողունային բջիջների տարի» [12]: 

 

Այսպիսով, ՑԲ-ների հայտնաբերումը հնարավորություն ընձեռեց նոր մոտեցում ցուցաբերել ձևավորված հյուսվածքների նորացման խնդիրներին, փոփոխել տարբեր հիվանդությունների բջջային և գենային բուժման հայեցակարգերը [5, 6]: 

 

ՑԲ-ների բնութագիրը, տարբերությունները և կիրառման հնարավորությունները

 

Ներկայումս ցողունային կամ բնային են կոչվում կենդանի օրգանիզմների «առաջնային» բջիջները, որոնցից յուրաքանչյուրն ունակ է հետագայում բազմացման և դիֆերենցման` տարբեր մասնագիտացված բջիջների: Բժշկության համար հետաքրքրություն են ներկայացնում արյունաստեղծ (հեմոպոէտիկ), մեզենխիմային և սաղմնային ՑԲ-ները (նկ. 1-3):

 

  Նկ. 1. Արյունաստեղծ ՑԲ     Նկ. 2. Սաղմնային ՑԲ      Նկ. 3. Մեզենխիմային ՑԲ

 

Ըստ ծագման, ՑԲ-ները լինում են սաղմնային և սոմատիկ: Առաջիններն ունակ են անսահմանափակ ժամանակով պահպանվել կուլտուրայում և անհրաժեշտության դեպքում դիֆերենցվել` վերածվելով հասուն օրգանիզմի բոլոր տեսակի բջիջների [7]: Սոմատիկ ցողունային բջիջներն օժտված են դիֆերենցման սահմանափակ հնարավորություններով և, հավանաբար, սահմանափակ պրոլիֆերատիվ ներուժով: Բուժման նպատակով վերջիններիս օգտագործման համար կարևորվում է սոմատիկ ՑԲ-ի ճկունությունը` տարատեսակ բջիջների վերածվելու համատեքստ-կախյալ դիֆերենցման հատկությունները: Ենթադրվում է, որ արյունաստեղծ և մեզենխիմային ՑԲ-ների դիֆերենցումը ընթանում է հիերարխիկ փուլային հասունացման սկզբունքով` միջանկյալ ինտենսիվ պրոլիֆերացիայի հատկությամբ օժտված նախաբջիջների օգնությամբ: ՑԲ-ների կիրառումը բժշկության մեջ առայժմ հիմնականում գտնվում է նախակլինիկական հետազոտությունների փուլում [7-9]: 

 

Ըստ դիֆերենցման` ՑԲ-ները դասակարգվում են`

 

  • տոտիպոտենտ բջիջների, որոնք կարող են ձևափոխվել սաղմնային և արտասաղմնային բջիջների, 

  • պլյուրիպոտենտ բջիջներ, որոնք ունակ են վերածվելու սաղմի բջիջների: Դրանց շարքին են դասվում սաղմնային ՑԲ-ները, սեռական առաջնային և սաղմնային կարցինոմաների բջիջները,

  • այլ տեսակի ՑԲ-ներ, որոնք տեղակայված են հասուն օրգանիզմի հյուսվածքներում և կոչվում են հասուն կամ հյուսվածքային ՑԲ-ներ (adult stem cells): Դրանք տարբերվում են դիֆերենցման հնարավորություններով` մուլտիպոտենտից մինչև ունիպոտենտ: 

 

Վերջին տարիներին ՑԲ-ներն առավել հաճախ դասակարգվում են ըստ ստացման աղբյուրների` սաղմնային, ֆետալ (հղիության արհեստական ընդհատման փորձանմուշներից անջատված) և հասուն օրգանիզմի ՑԲ-ներ: Մի շարք երկրներում էթիկական և ազգային առանձնահատկություններից ելնելով, արգելված է ֆետալ ՑԲ-ների ստացումը և կիրառումը: Ներկայումս ՑԲ-ներն առավել հաճախ ստացվում են պորտալարից: Նման ՑԲ-ները, որպես ողնուղեղի փոխպատվաստման այլընտրանք, կիրառվել են 1988թ., Փարիզում, Ֆանկոնիի սակավարյունությամբ տառապող երեխային փոխպատվաստել էին քրոջ պորտալարից անջատված ՑԲ-ներ: Վիրահատությունը հաջող ավարտ ունեցավ, որը հիմք դարձավ ողջ աշխարհում կատարելու հարյուրավոր հետազոտություններ, ստեղծվեցին պորտալարային արյան բանկեր` նախ ԱՄՆ-ում և Եվրոպայում, ապա Ռուսաստանում և այլ երկրներում: 

 

Չնայած սաղմնային ՑԲ-ների առավելությանը, մի շարք հանգամանքներ սահմանափակում են բուժման նպատակով վերջիններիս թերապևտիկ կիրառումը մոտ ապագայում, մինչդեռ արյունաստեղծ կամ մեզենխիմային ՑԲ-ների աուտոփոխպատվաստման եղանակները արդեն հաջողությամբ կիրառվում են վերջույթների իշեմիայի և սրտամկանի ինֆարկտի բուժման նպատակով: Նշենք, որ արյունաստեղծ և մեզենխիմային ՑԲ-ները տեղակայված են հիմնականում ոսկրածուծում և ճարպային հյուսվածքում, որտեղ և վերածվում են արյան ձևավոր տարրերի (նկ. 4, 5): 

 

Նկ. 4. Արյունաստեղծ ՑԲ-ի դիֆերենցումը արյան ձևավոր տարրերի

     Նկ. 5. Մեզենխիմային ՑԲ-ի դիֆերենցումը


 

Ի հաշիվ վերջիններիս ճկունության և բազմապոտենտության (մուլտիպոտենտության), վնասված օրգանի և հյուսվածքի միկրոշրջապատում նրանք ունակ են վերածվելու օրգաններին հատուկ բջիջների (կարդիոմիոցիտներ, կենտրոնական նյարդային համակարգի հյուսվածքի բջիջներ, հեպատոցիտներ, անոթային էնդոթելիումի բջիջներ և այլն) [10, 11, 13]:

 

Այսպիսով, ընդհանրացնելով վերոհիշյալը կարելի է փաստել, որ վերականգնողական բժշկությանը մեծ ապագա է սպասվում, սակայն այդ ոլորտի բոլոր հետագա նվաճումները և զարգացումները պետք է ընթանան ըստ համաշխարհային բժշկական ասոցիացիայի Հելսինկյան դեկլարացիայի, որում ասվում է.«Անհատի շահերը և բարօրությունը պետք է գերակայեն հասարակության և գիտության շահերից»:

 

Գրականության ցանկ

 

  1. Maximow A. The Lymphocyte as a stem cell common to different blood elements in embryonic development and during the post-fetal life of mammals (1909). Originally in German: Folia Haematologica 8.1909, 125-134. English translation: Cell Ther Transplant. 2009;1:000032.01.doi:10.3205/ctt-2009-en-000032.01.

  2. Till J.E., McCulloch E.A. A direct measurement of the radiation sensitivity of normal mous bone marrow cells. Rad. Res. 1961, 14: 213-222.

  3. Metcalf D., Moor M.A. Haemopoietic cells. London, 1971, p. 475.

  4. Friedenstein A.Ya. Cell Tissue Kinet. 1970, 3:397.

  5. Корочкин Л.И. Биология индивидуального развития. М., 2002, 500 с.

  6. Репин В.С., Ржанинова А.А., Шаменков Д.А. Эмбриональные стволовые клетки: фундаментальная биология и медицина. М., 2002, 372 с.

  7. Erdo F., Buhrle C., Blunk J., Hoehn M. et al. Host-dependent tumorogenesis of embrionic stem sell transplantation in experimental stroke Journal of Cerebral Blood Flow and Methabolism, 2003, v. 23, p. 780-785.

  8. Oringanje C., Nemecek E., Oniyangi O. Hematopoietic stem cell transplantation for children with sickle cell disease. Cochrane Database of Systematic Reviews, 2009, Issue 1. Art. No.: CD007001. DOI: 10.1 00214651858. CD007001. pub2.

  9. Siddiq S., Pamphilon D., Brunskill S., Doree C., Hyde C., Stanworth S. Bone marrow harvest versus peripheral stem cell collection for haemopoietic stem cell donation in healthy donors Cochrane Database of Systematic Reviews, 2009, Issue 1, Art. No.: CD006406. DOI: 10.100214651858.CD006406.pub2.

  10. Veerappan R., Morrison M., Williams S., Variakojis D. Splenic rupture in a patient with plasma cell myeloma following G-CSF/GM-CSF administration for stem cell transplantation: review of the literature Bone Marrow Transplant, 2007, v. 40(4), p.361-364.

  11. Leri A., Kajstura J., Anversa P. Cardiac Stem Cells and Mechanisms of Myocardial Regeneration. Physiol. Rev., 2005, v. 85, p. 1373-1416.

  12. Blackford R. Stem cell research on other worlds, or why embryos do not have a right to life. J.Med.Ethics, 2006, v.32, p. 177-180.

  13. Connick P., Patani R., Chandran S. Stem cells as a resource for regenerative neurology Practical Neurology, 2011, N11, p. 29-36.

Հեղինակ. Ս.Ս. Դաղբաշյան ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2011 (291)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Աշխարհասփյուռ հայ բժիշկների երրորդ համագումարը
Աշխարհասփյուռ հայ բժիշկների երրորդ համագումարը

 ՀՀ առողջապահության, կրթության և գիտության ու սփյուռքի նախարարությունների նախաձեռնությամբ վերջերս Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ հայ բժիշկների միջազգային երրորդ համագումարը...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Նորը` Հայաստանի բժշկական գրադարանում
Նորը` Հայաստանի բժշկական գրադարանում

Երկու տարի առաջ էր, որ լրացավ ՀՀ ԱՆ հանրապետական գիտաբժշկական գրադարանի 70 տարին: Իր գոյատևման ընթացքում գործելով`«Առավելագույնս նպաստել Հայաստանի բժշկագիտության զարգացմանը»նշանաբանով...

Միջոցառումներ
Հայաստանի միջազգային բուժքույրական առաջին համագումարը
Հայաստանի միջազգային բուժքույրական առաջին համագումարը

Մեր հանրապետությունում բուժքույրերի շահերի և իրավունքների պաշտպանության, պրակտիկ գործունեություն և կրթական պատշաճ մակարդակ ապահովելու նպատակով «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Ֆիտոբեզոարի առաջացրած բարակաղիքային անանցանելիության բուժման մեր փորձը

Բանալի բառեր. ֆիտոբեզոար, բարակաղիքային անանցանելիություն

Ներածություն: Բարակաղիքային մեխանիկական անանցանելիությունը բարակ աղիքի վիրաբուժական միջամտություն պահանջող և առավել հաճախ հանդիպող ախտաբանական վիճակ է...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Վիրաբուժություն Բուժման մեթոդներ
Միզասեռական կանդիդոզի բուժումը միկոֆլու դեղամիջոցով

Բանալի բառեր. Միզասեռական կանդիդոզ, միկոֆլու, ֆլուկոնազոլ

Ներածություն: Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդությունների կառուցվածքում սնկային` կանդիդային վուլվովագինիտը (ԿՎՎ) շարունակում է զբաղեցնել առաջատար...

Վարակաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա Ուրոլոգիա Վեներաբանություն Դեղագիտություն
Աղիքների դիսբակտերիոզի (դիսբիոզ) բուժման նոր տարբերակ
Աղիքների դիսբակտերիոզի (դիսբիոզ) բուժման նոր տարբերակ

Մակրոօրգանիզմը` իր միկրոֆլորայի հետ միասին, ամբողջական էկոլոգիական համակարգ է, որը մշտապես գտնվում է հավասարակշռության վիճակում: Չնայած օրգանիզմի վրա արտաքին միջավայրի տարբեր գործոնների...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Լեյշմանիոզներ` մոռացված հիվանդություններ
Լեյշմանիոզներ` մոռացված հիվանդություններ

Առաջին անգամ «մոռացված, արհամարհված հիվանդություններ» (neglected diseases) տերմինն օգտագործվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից` 2001թ., ինֆեկցիոն և մակաբուծային բնույթի մի խումբ...

Վարակաբանություն
Սթրես

Սթրեսը վտանգի, մարտահրավերների և միջավայրի փոփոխությունների դեպքում առաջացած ընդհանուր հարմարվողական համախտանիշն է, որի հայեցակարգը մշակել և զարգացրել է կանադացի բնագետ...

Հոգեկան առողջություն
Այսպես պետք է լինի միշտ և ամենուր
Այսպես պետք է լինի միշտ և ամենուր

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը տարվա ամենաերկար օրվա նախօրեն մշտապես նվիրել է երկարօրյա աշխատանքին վարժված, այլոց հոգսերն իրենցը դարձնելու երդմանը հավատարիմ բուժաշխատողներին...

Միջոցառումներ
Սամվել Անուշավանի Խաչատրյան. սիրած գործի նվիրյալը
Սամվել Անուշավանի Խաչատրյան. սիրած գործի նվիրյալը

Սամվել Անուշավանի Խաչատրյան. ով թեկուզ մեկ անգամ գործ է ունեցել բժշկական տեխնոլոգիաների և տեխնիկայի հետ, կճանաչի այդ ոլորտում բացառիկ գիտելիքներ և փորձառություն ունեցող...

Բժիշկներ
Սումամեդ` վերին շնչուղիների հիվանդությունների բուժման համար

Բակտերային ռինոսինուսիտների և տոնզիլոֆարինգիտների ժամանակ անհրաժեշտ է կիրառել ընդհանուր հակաբիոտիկոթերապիա: Մասնագետների մեծ մասի կարծիքով, մինչև 2 տարեկան երեխաներին ևս բոլոր դեպքերում հակաբիոտիկային...

Դեղամիջոցներ Շնչառական համակարգ
Երիկամաբորբ (նեֆրիտ)
Երիկամաբորբ (նեֆրիտ)

Մեզ խնդրել են գրել երիկամաբորբի մասին: Սակայն երիկամների` արտաթորության այս օրգանի մասին առանց տեղեկություններ տալու, դժվար կլինի պատկերացնել, թե ինչպիսի վնասակար ազդեցություն կարող են ունենալ հիվանդությունները...

Միզային համակարգ
Պարօդոնտ, պարօդոնտոզ
Պարօդոնտ,  պարօդոնտոզ

Այս երկու հիվանդությունների դեպքում ախտահարման օջախը նույնն է` պարօդոնտը (լատ. par-հար և odontos-ատամ): Խոսքը վերաբերում է հիմնականում ատամի արմատին հարող լնդոսկրային շերտին...

Ստոմատոլոգիա
Առաջին օգնությունը ուշագնացության ժամանակ
Առաջին օգնությունը ուշագնացության ժամանակ

Դժվար թե գտնվի մարդ, որն իր կյանքում ականատես եղած չլինի ինչ-որ մեկի ուշագնացությանը: Ըստ ամերիկյան վիճակագրական տվյալների, չափահաս մարդկանց մոտավորապես մեկ երրորդի կյանքում եղել է ուշագնացության գոնե մեկ դեպք...

Առաջին նախաբժշկական օգնություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ